-
Չինաստանում մեկնարկած կանանց բռնցքամարտի յոթերորդ առաջնությունը շատ արագ ավարտ ունեցավ մեր ներկայացուցիչների համար: Առանձնապես տհաճ անակնկալ մատուցեց Եվրոպայի անցած տարվա չեմպիոնուհի Արմինե Սինաբյանը (66 կգ), ով ֆավորիտներից մեկն էր համարվում, «Լոնդոն-2012»-ի ռեալ թեկնածու:
-
Գերմանաբնակ քսանվեցամյա Սյուզի Կենտիկյանը չկարողացավ պահպանել թեթևագույն քաշային կարգում պրոֆեսիոնալ բռնցքամարտի աշխարհի չեմպիոնի տիտղոսը: Ամերիկուհի Մելիսիա Մաքմարոուի հետ հայազգի բռնցքամարտիկի մենամարտը ստացվեց չափազանց լարված, մրցավարներից երկուսը նախապատվությունը տվեցին հավակնորդին, մեկը պայքարը գնահատեց հավասար:
-
Սլովենիայում ավարտվեց մինչև տասնյոթ տարեկանների ֆուտբոլի Եվրոպայի առաջնությունը:
Ինչպես անցած տարի, աշխարհամասի չեմպիոնի կոչումը եզրափակիչում վիճարկեցին Նիդերլանդների ու Գերմանիայի ընտրանիները:
-
Կայացան ֆուտբոլի Հայաստանի բարձրագույն խմբի առաջնության հետաձգված առաջին տուրի հանդիպումները: ՈՒնենալով կազմի հետ դժվարություններ` սեփական հարկի տակ Գյումրիի «Շիրակը» կարողացավ ոչ-ոքի` 1:1 խաղալ «Միկայի» հետ` հետապնդող թիմերի համար ստեղծելով հրաշալի պայմաններ առաջատարից ունեցած տարբերությունը կրճատելու համար, ինչից լավագույնս օգտվեցին մրցաշարային աղյուսակի երկրորդ-երրորդ տեղերը զբաղեցնող «Իմպուլսն» ու «Գանձասարը»:
-
...թե մի քանի օր առաջ ՀՀԿ-ում հերթական «մանդատահրաժարումն» է տեղի ունեցել: ՀՀԿ համամասնական ցուցակում ընդգրկված մինչև 150-րդ հորիզոնականը զբաղեցնող անձինք մանդատից հրաժարվելու թղթի տակ են ստորագրել, որը, ինչքան էլ պարադոքսալ թվա, վավերացվել է նաև նոտարի կողմից:
-
Օրերս ԵՊԲՀ-ում տեղի ունեցավ ռեժիսոր, դրամատուրգ ԳԱՐԻԿ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԻ (ԳԱՐՍՈՒ) «Լաո…» տրագիկոմեդիա-կինոներկայացումը` նվիրված Մեծ եղեռնի ու Արցախյան ազատամարտի զոհերի հիշատակին:
-
2000 թ. Գաբրիել Գարսիա Մարկեսը ծանր հիվանդ էր և մոտալուտ մահվան սպասումով հրաժեշտի նամակ է ուղարկել Մեքսիկայում, Պերուում, ՈՒրուգվայում, Արգենտինայում, Բելառուսում բնակվող ընկերներին: Բարեբախտաբար, Տերը տվեց նրան իր խնդրած «կյանքի ևս մի պտղունցը»:
-
Վերջին մի քանի շաբաթվա ընթացքում հայաստանյան շուկայում դոլարի նկատմամբ դրամի փոխարժեքն աստիճանական անկում է արձանագրում։ Վերջին օրերին Հայաստանի մի շարք առևտրային բանկերում 1 դոլարը վաճառվում է 399 դրամով, առքը տատանվում է 394-ից 396-ի սահմաններում:
-
«Իրատես de facto»-ի թիվ 28-ում տպագրվել էր ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանին ուղղված Վասիլ Հակոբյանի բաց նամակը` «Գյուղացին մի քանի անգամ պակաս եկամուտ է ստանում, քան վերավաճառողը» խորագրով:
Ստորև ներկայացնում ենք գործադիր իշխանության պատասխանը` ՀՀ էկոնոմիկայի փոխնախարար Տիգրան Հարությունյանի ստորագրությամբ:
-
Իմ նոր գրքում Ստեփան Պողոսյանի մասին գրածս ակնարկը զետեղել եմ «Մեր միջավայրի մարդիկ» գլխում: Այդ գրքում կա նաև «Հուշարձան» բաժին, ուր Հայրիկ Մուրադյանն է, Հենրիկ Մալյանը, Օհան Դուրյանը, Գոհար Գասպարյանն ու շատ այլ մեծեր: Գրքիս տպագրությո՞ւնն ուշացավ, թե՞ Ստեփան Պողոսյանը շտապեց հրաժեշտ տալ...
ները»